Մերձդնեստրի չճանաչված հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացած է ճանաչել նախագահական ընտրությունները։ Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է ԿԸՀ նախագահ Ելենա Գորոդեցկայան։
Գորոդեցկայան հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 12։00-ին մասնակցությունը գերազանցել է 28 տոկոսը՝ գերազանցելով պահանջվող 25 տոկոսի շեմը։
«Օրենսդրության համաձայն՝ ընտրությունները կարելի է կայացած համարել։ Քվեարկության արդյունքների վրա ազդող խախտումների մասին տեղեկություններ ԿԸՀ չի ստացել»,- նշել է նա։
Ընտրատեղամասերը աշխատելու են մինչեւ ժամը 20։00։ Նախագահի պաշտոնին հավակնում է 6 թեկնածու՝ այդ թվում գործող նախագահ Եւգենի Շեւչուկն ու խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, գրում է Lenta.ru–ն։





























