Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի  կառավարությունն ակնկալում է նոր դատավարության ԵՄ-ից երկրի դուրս գալու չափանիշերի վերաբերյալ։ Sunday Times-ը գրում է, որ ԵՄ ընդհանուր շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդները մտադիր են դիմել դատարան։

«Նախաձեռնության հեղինակները վաղը կառավարությանը գրավոր կտեղեկացնեն, որ դիմում են Գերագույն դատարան, որպեսզի պահեն Մեծ Բրիտանիայի տեղը միասնական շուկայում»,- գրում է պարբերականը։ Թերթի տեղեկություններով դիմումը երկու հեղինակ ունի՝ «Բրիտանական ազդեցություն» միջկառավարական խմբի ղեկավար Փիթեր Ուիլդինգը, որը դեմ է քվեարկել Brexit-ին, և լոբբիստ Էդրիան Յալանդը, որը կողմ էր ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելուն։

«Նրանք վստահեցնում են, որ կառավարությունը ԵՄ միասնական շուկայից դուրս գալու մանդատ չունի, քանի որ այդ հարցը հունիսի 23-ի հանրաքվեի ժամանակ չի եղել քվեաթերթիկում, ոչ էլ Կոնսերվատիվ կուսակցության նախընտրական մանիֆեստում, որը հրապարակվել էր անցած տարվա ընտրություններից առաջ»,- գրում է թերթը։ «Խորհրդարանը կարող է վարչապետին կանգնեցնելու հնարավորություն ստանալ, հետաձգելով բանակցությունների սկիզբը կամ էլ առհասարակ կանգնեցնելով Brexit –ը»,- ամփոփում է պարբերականը։