Հարավային Օսեթիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտին մտադիր է մասնակցել հանրապետության նախագահի ընտրություններին, որոնք կայանալու են 2017-ին։
«Ես ժողովրդից ու հասարակայնությունից հստակ ազդանշան եմ լսել ու չեմ կարող հուսախաբ անել մարդկանց։ Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ Հարավային Օսեթիայի նախագահական ընտրություններին»,- հայտնել է Կոկոյտին դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի տարբեր ռեգիոններում բնակվող հարավօսեթական երիտասարդության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Կոկոյտին վստահություն է հայտնել, որ իրենց ձեռնտու թեկնածուին առաջ մղելու՝ մանիպուլյատորների փորձերը ձախողման են դատապարտված։





























