Հնդկաստանում 470 մարդ է մահացել Թամիլնադ  նահանգի հանգուցյալ ղեկավար Ջայարամա Ջայալալիտային սգալու պատճառով։ Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնել էր «Դրավիդյան առաջընթացի համահնդկական ֆեդերացիա» կուսակցությունը իր Twitter միկրոբլոգում։

«Ընդամենը 470 մարդ է մահացել, չդիմանալով Հեղափոխական առաջնորդի կորստի ցավին։ Յուրաքանչյուր ընտանիքի որպես օգնություն կհատկացվի 300 հազար ռուպի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կուսակցությունը նաև հայտնել է, որ 50 հազար ռուպի կվճարի կուսակցության անդամին՝   ինքնահրկիզման փորձի համար ու մեկ ուրիշին էլ՝ մատները կտրելու համար, փոխանցում է Huffington Post–ը։ Այդ մարդիկ իրենց վնասել են հանգուցյալի վերաբերյալ սգալու պատճառով։

Ջայարամ Ջայալալիտան երկար ժամանակ զբաղեցրել է Թամիլնադ նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը։ Իր կարիերան նա սկսել է որպես կինոդերաանուհի,  իսկ հետո դարձել է երկրի հանրահայտ քաղաքական գործիչներից մեկը։ Ջայալալիտան մահացել է դեկտեմբերի 5-ին սրտի նոպայից Չեննաի քաղաքում։