Պաոլո Ջենթիլոնին, որը 2014-ի հոկտեմբերից զբաղեցնում է Իտալիայի արտգործնախարարի պաշտոնը, նոր կառավարություն ձեւավորելու մանդատ է ստացել երկրի նախագահ Սերջո Մատարելլայից։

Ջենթիլոնին եկել էր նախագահի մոտ տեղական ժամանակով 12։20-ին։ Հանդիպումը որի ընթացքում նախագահը Ջենթիլոնիին հանձնարարել է ձեւավորել նոր կառավարություն, տեւել է ավելի քան 40 րոպե, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մատարելան ԱԳ նախարարին առաջարկել է ղեկավարել կառավարությունը երկրի քաղաքական ուժերի հետ եռօրյա խորհրդակցությունների արդյունքներով, որոնք անցկացվել են  Մաթեո Ռ ենցիի հրաժարականից հետո Իտալիայում սկսված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար։