Քվեաթերթիկների գրեթե 40 տոկոսի մշակման տվյալներով՝ Ղրղզստանի սահմանադրությունը փոխելուն կողմ է արտահայտվել հանրաքվեի մասնակիցների 79․7տոկոսը, հայտնում է ԿԸՀ կայքը։

Այս պահին մշակված քվեաթերթիկների 38․15 տոկոսի տվյալներով դեմ է քվեարկել 15․2 տոկոսը, իսկ կողմ՝ 79․7 տոկոսը։

Ղրղզստանի ավտոմատիզացված քվեատուփերը անվավեր են ճանաչել քվեաթերթիկների մոտ 5 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։