Յուրաքանչյուրն էլ Սահմանադրական իրավունք ունի` գործելու ընդդիմադիր դաշտում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով Լեւոն Տեր - Պետրոսյանի եւ Գագիկ Ծսռուկյանի` ընդդիմադիր դաշտում գործելու մասին լուրերին:
«Լեւոն Տեր - Պետրոսյանի վրա չեմ կասկածում, որ ընդդիմադիր դաշտում է գործելու, իսկ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ցույց կտա ժամանակը: Մենք դաշինք ենք կազմում` միասին պայքարելու գործող վարչախմբի դեմ, որը փող է ծախսում իշխանության գալու համար, իսկ հետո մեր փողն են ծախսում: Ով կպայքարի մեզ պես ներկայիս իշխանությունների դեմ, շատ ավելի լավ»,- ասաց Արամ Սարգսյանը:
Թե քաղաքական որ ուժերի հետ են այժմ բանակցություններ ընթանում` դաշինքին միանալու համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ կոռեկտ չէ այժմ դրա մասին խոսել, երբ հստակություն կլինի, իրենք այդ մասին անպայման կհայտնեն:
Նշենք, որ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները այսօր` դեկտեմբերի 12-ին, համագործակցության հուշագիր են ստորագրել:





























