Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում հոկտեմբերի 30-ին արգելափակված 62-ամյա Ռիտա Դոդոյանի վիճակն արդեն լավ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ Ռիտա Դոդոյանը հիվանդասենյակում է՝ ապաքինվում է:
«Հիմա աշխատում ենք, որ քայլի: Արդեն լավ է, բուժվում է, շուտով կապաքինվի»,-ասաց նա:
NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ վերելակը արգելափակվել է տեխնիկական պատճառով՝ վերելակի վթարը տեղի է ունեցել, մասնավորապես, ռելեի շղթայի խափանման պատճառով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակվել է 62-ամյա քաղաքացի, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում կնոջ ոտքը վիրահատել են։ Կինն ունի սրունքի բաց կոտրվածք, թոքերի սալջարդ, կողերի եւ ամրակի կոտրվածք:




























