Լոս Անջելեսում հայտարարել են Օտարերկյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության թեկնածուների անունները։ Մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը տեղի կունենա հունվարի 8-ին Լոս Անջելեսում։
Անվանակարգերի թվով բացարձակ առաջատար է դարձել «Լա Լա Լենդ» ֆիլմը, որը բացի ամենայնից հավակնում է մրցանակի նաեւ «լավագույն ֆիլմ» ու «լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգերում։ Ֆիլմի գլխավոր դերակատարներ Էմմա Սթոունը ու Ռայան Գոսլինգը առաջադրված են կատակերգություն/մյուզիքլի «լավագույն դերասանուհի» ու «լավագույն դերասան» անվանակարգերում։

Թեկնածուների ցուցակը ներկայացրել են դերասաններ Դոն Չիդլը, Լորա Դերնը ու Աննա Քենդրիկը։

Մերիլ Սթրիփը 30-րդ անգամ է առաջադրվում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում:
Նա հավակնում է մրցանակի «Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինս» ֆիլմում իր դերի համար։

«Լա Լա Լենդ»-ը առաջատար է անվանակարգերի թվով
Դրամատիկ ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին հավակնում են Թոմ Ֆորդը «Գիշերվա քողի ներքո» եւ Մել Գիբսոնը «Խղճի նկատառումներով» ֆիլմերի համար։
Որպես դրամատիկ լավագույն սերիալ «Ոսկե գլուբուսում» առաջադրված են «Թագը», «Գահերի խաղը», «Շատ տարօրինակ բաներ», «Մենք ենք», «Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալները։ Թեկնածուների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ մրցանակաբաշխության կայքում։





























