Բնապահպանության միջազգային միությունը Կարմիր գրքում ներառել է թռչունների ավելի քան 740 նոր տեսակ, որոնցից 13-ն անհետացած է համարվում։ Բոլոր անհետացած տեսակները ապրել են կղզիներում ու ըստ երեւույթին ոչնչացվել են կենդանիների ինվազիվ՝ այսինքն մարդու կողմից բերված տեսակների կողմից՝ օրինակ կատուների կամ առնետների։ Այդ տեսակների անհետացումը մասնագետներին չի զարմացրել, վերջին տարիների գիտական գրականության մեջ դրանց գոյության մասին տվյալներ չկային, հայտնում է Gazeta-ն։
Կարմիր գրքում ընդգրկված նոր տեսակների 11 տոկոսին էլ անհետացման վտանգ է սպառնում ապօրինի առեւտրի, անկայուն գյուղատնտեսության, անտառահատումների ու ինվազիվ տեսակների հարձակումների պատճառով։ Անհետացման վտանգ է սպառնոմ նաեւ ընձուղտներին։ Իսկ թռչուններից ՝ ժակո տեսակի թութակին ։ Բույսերից վայրի բնությունում անհետացած է ճանաչվել կամիմանտանյան մանգոն։
Սակայն կան նաեւ տեսակներ, որոնք առաջ անհետացած էին համարվում, բայց հիմա նորից են հայտնաբերվել վայրի բնության մեջ, դրանք երկուսն են։ Գիտնականների կարծիքով այս փաստը ցույց է տալիս, որ վտանգված տեսակները փրկել հնարավոր է։




























