Հնդիկ գիտնականները հայտնաբերել են սարդերի նոր տեսակ, որը կոչել են Eriovixia gryffindori՝ «Հարի Փոթերում» Գլխարկ բաժանողի պատվին։ Պատճառն այդ սարդի անսովոր ձեւն է՝ այն նման է սուրծայր գլխարկի։ Դա թույլ է տալիս չոր տերեւ ձեւանալ ու թաքնվել գիշատիչներից, հայտնում է Meduza-ն։

Գիտնականներից մեկը պատմել է, որ  երբ դեռահաս էր՝ շատ էր սիրում Հարի Փոթերի մասին գրքերը։ «Երբ մենք հայտնաբերեցինք այս փոքր սարդին, ես անմիջապես մտածեցի Գլխարկ բաժանողի մասին»,- խոստովանել է Ջավեդ Ահմեդը։ Հարի Փոթերի մասին պատմությունների հեղինակ Ջոան Ռոուլինգը շնորհավորել է գիտնականներին սարդի նոր տեսակ հայտնաբերելու կապակցությամբ։