Իտալիայի նոր կառավարությունը՝ Պաոլո Ջենթիլոնիի ղեկավարությամբ, հանրապետությանը հավատարմության հանդիսավոր երդում է տվել Քվիրինալյան պալատում, նախագահ Սերջիո Մաթարելայի ներկայությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախարարները ու վարչապետը երդվել են ծառայել հանուն Իտալիայի բարօրության ու ստորագրել են համապատասխան երդումը։ Երդում  տալու պահից կառավարությունը համարվում է գործող։

Նախկին վարչապետ Մաթեո Ռենցիի հրաժարականից հետո պետության ղեկավարը դեկտեմբերի 11-ին Ջենթիլոնիին հանձնարարել էր ձեւավորել կառավարություն։ Ջենթիլոնին Մաթարելային ներկայացրել էր իր կառավարության կազմը, որը բաղկացած է 18 նախարարներից, որոնցից  չորսն առանց պորտֆելի։