Փորձագետները հաստատել են, որ ավելի վաղ հայտնաբերված էսքիզն իրոք պատկանում է իտալացի նկարիչ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիին, գրում է Artnet–ը։

Նյու Յորքում գտնվող Մետրոպոլիտեն թանգարանի տնօրենը հաստատել է ճեպանկարի իսկությունը, որտեղ պատկերված է նահատակված սուրբ Սեբաստիանը։ Փորձագետը նշել է, որ ճեպանկարը ստեղծողը ձախլիկ է եղել, ինչպիսին էր նաեւ դա Վինչին, նաեւ նկարի վրա մի քանի գրություն է հայտնաբերվել, որոնց ոճը Իտալիայում է մշակվել Վերածննդի դարաշրջանում։

Ճեպանկարը  ենթադրաբար ստեղծվել է 1482-1485 թթ․ ժամանակահատվածում։ Թանաքով արված ճեպանկարը 15․8 մլն դոլար են գնահատել։