Սյունիքի մարզի «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարից տեղի է ունեցել արտահոսք: ՀՀ բնապահպանության նախարարությունից «ԷկոԼուրին» հայտնել են, որ արտահոսքից աղտոտվել է 1800 քմ տարածք: Ներկայումս ուսումնասիրվում է, թե որքան վնաս է պատճառվել շրջակա միջավայրին: Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատերը ռուսականն «Polymetal International» ընկերությունն է, որը 2016թ-ին կոմբինատի բաժնետոմսերը գնեց «Dundee Precious Metals» ընկերությունից:
Այս պոչատարի վթարները պարբերական բնույթ են կրում: Հիշեցնենք, որ, 2012թ-ին պոչատարը վթարվեց 2 անգամ, աղտոտվել էր 288քմ հողատարածք, տուգանքի չափը կազմել էր 2 880 000 դրամ:





























