Ծրագրեր կան մինչեւ 2020 թվականը մեծացնելու «Ջերմուկ» հանքային ջրի արտահանումը Չինաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողներին ասաց «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Արսենյանը:
Նշենք, որ ընկերության նոր գործարանի բացմանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Ընկերությունն արդեն 15 երկրներ է արտահանում «Ջերմուկ» հանքային եւ աղբյուրի «Բյուրեղ» ջրերը: Արտահանման հիմնական բաժինն ընկնում է Ռուսաստանին: Նոր շուկաներից են Չինաստանը եւ Հարավային Աֆրիկան:
«Չինաստանում արդեն 2-3- գնորդի հետ ենք աշխատում, բայց նրանց դուր է գալիս, եւ ցանկանում ենք ավելի շատ մատակարարել: Ուստի 2020 թվականին ցանկանում ենք այնտեղ արտահանումը մեծացնել»,- հայտարարեց Արսենյանը:






























