Դեկտեմբերի 12-ին, ժամը 9-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սարյան փողոցի 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: