2020 թվականին Հայաստանում տուրիզմի ինդուստրիայից շահույթը պետք է տարեկան 2,5 մլրդ դոլարի հասնի: Այս մասին լրագրողներին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ Ջերմուկում նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության արդյունքներով:
Երեք տարվա ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է կրկնապատկվի, հավելեց նա: Այժմ Հայաստան է այցելում տարեկան 1 մլն 200 հազար զբոսաշրջիկ, ասաց Կարայանը:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում միջինը հազար դոլար է ծախսում (կամ՝ ծայրահեղ դեպքում այդպիսի հույս ունի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը), իշխանությունները ակնկալում են նշված 2,5 մլրդ դոլարը:
Համեմատության համար. Հայաստանի նվազագույն ՀՆԱ-ն 2017-ին սպասվում է 5 տրլն 405 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 11,2 մլրդ դոլար):






























