Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին կհատկացնի 3 մլն դոլար գյուղերում տուրիզմը զարգացնելու համար: Այս մասին լրագրողներին ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ըստ Ջերմուկում Հայաստանի նախագահի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության:

Այս միջոցներով հանրապետության գրեթե 60 համայնքներում հանգստի գոտիների բարեկարգման ոչ մեծ ծրագրեր կիրականացվեն:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Առաջինների թվում բարեկարգվել է Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արփի լեռնային լճի ափը, այն կարող է զբոսաշրջիկների համար գրավիչ լինել ոչ միայն ամռանը, այլ նաեւ ձմռանը:

Նախատեսվում է բարեկարգել նաեւ Ստեփանավանի եւ Գյուալագարակ գյուղի (գյուղի մոտ է գտնվում դենդրոպարկը եւ վաղ միջնադարի Տորմակ եկեղեցին) հանգստի գոտիները:

Ծրագրերի ամբողջական ցուցակը կհաստատվի 2 ամսվա ընթացքում: