Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերի բլոկը պլանավորում է ուժային ճանապարհով զավթել իշխանությունը, հայտնում է գերատեսչության կայքը։

Ընդդիմադիր բլոկը, որի կազմում են «Ամցախարա» կուսակցությունը, «Կանայք քաղաքականության մեջ» հասարակական շարժումը, սոցիալ–տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների «Ապրա» ֆոնդը եւ «Աբզանխարա» ՀԿ–ն,  պլանավորում են Սուխումում դեկտեմբերի 15-ին ժողովրդական հավաք կազմակերպել։ Ընդդիմադիրները պահանջում են նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը։

Որպես իր հայտարարության ապացույց՝ ՊԱԾ–ը նշում է դեկտեմբերի 11-ին հայտնաբերված սպառազինությունները։ Պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ընդդիմության կողմնակիցների շրջանում ստեղծվել են մարտական խմբեր, որոնց խնդիրն է գրոհել նախագահի աշխատակազմի շենքը։