ԵՄ խորհուրդը, որտեղ ներկայացված են միավորման բոլոր անդամ երկրները, ու Եվրախորհրդարանը քաղաքական համաձայնության են հասել Վրաստանի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու մասին, հիմա այդ որոշումը պետք է պաշտոնապես հաստատի ԵՄ Խորհուրդը, հայտնել է Խորհրդում նախագահող Սլովակիան, փոխացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Լավ նորություններ Վրաստանի քաղաքացիների համար՝ ԵՄ Խորհրդի ու Եվրախորհրդարանի միջև քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի համար վիզային ազատականացման հարցով։ Հաջորդ քայլը կարվի ԵՄ Խորհրդում»,- հրապարակվել է Սլովակիայի նախագահության Twitter–ում։





























