ԱՄՆ Կոլորադոյի նահանգում դատավոր Էլիզաբեթ Սթարզը որոշում է կայացրել այն մասին, որ նահանգի 9 ընտրիչները պետք է քվեարկեն Հիլարի Քլինթոնի օգտին, քանի որ նա հաղթել է նահանգի ընտրողների քվեարկության արդյունքում, հայտնում է Associated Press–ը։

Ի սկզբանե ընտրիչները պլանավորում էին քվեարկել հանրապետականներից այլ թեկնածուի օգտին, որպեսզի խոչընդոտեն Դոնալդ Թրամփի ընտրվելուն։

Այդուհանդերձ դատավորը որոշել է, որ եթե ընտրիչներն այդպես վարվեն, ապա քվեարկության օրը՝ դեկտեմբերի 19-ին, նրանց անհապաղ կփոխարինեն ուրիշներով։

Հաղորդվում է, որ նման հայցեր են ուղղվել Քալիֆորնիայի եւ Վաշինգթոնի դատարաններ՝ ընտրիչների նկատմամբ կանոնները փոխելու նպատակով։