Իսպանիայի Տալավերա դե լա Ռեյնա քաղաքում սեքս շոփի տոնական զարդարանքը վրդովել է կրոնասեր հանրությանը, գրում է The Local–ը։

Խանութի տերը ցուցափեղկին սուրբծննդյան բաժին էր առանձնացրել, որտեղ Սուրբ Մարիամի, Հիսուսի եւ Հովսեփի կերպարները պատկերված են սեքս–խաղալիքների վրա։ Էպատաժային գաղափարն ուշադրություն է գրավել։ Անցորդները կանգ էին առնում, որպեսզի ուսումնասիրեն սեքս–խաղալիքները։ Խնդիրը սկսվել էր այն բանից հետո, երբ վրդովված մի քաղաքացի մտել էր խանութ եւ պահանջել հավաքել այդ խաղալիքները։

Շուտով ցուցանակը փչացրել էին, իսկ դրա վրա հայտնվել էր «մեղսավորներ» գրառումը։ Խանութի մոտ հավաքվել էին կրոնասերները, որոնք խանգարում էին խանութի այցելուներին։

Ի վերջո խանութի տերը թաքցրել էր սկանդալային ցուցանակը, իսկ դրա տեղում պաստառ էր կախել՝ կոչ անելով վրդովմունքը հայտնել համացանցում։