ՌԴ Պետդուման ընդունել է Հայաստանի հետ միացյալ ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Փաստաթուղթը ստորագրվել էր Մոսկվայում 2015-ի դեկտեմբերի 23-ին։

«Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել միավորված տարածաշրջային ՀՕՊ համակարգ՝ որպես ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի բաղադրիչ»,– ասված է օրինագծին կից փաստաթղթերում։

Միացյալ ՀՕՊ համակարգի հիմնական խնդիրներն են. Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ մարտական հերթապահության կազմակերպում եւ կրում, մարտական կառավարման համակարգի աջակցություն, ինչպես նաեւ ՀՕՊ տեխնիկական զորքերը մշտական մարտական պատրաստականության մեջ պահելը։