Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայինները խախտել են քաղաքը լքելու մասին պայմանավորվածությունը։ Օգտվելով հրադադարից՝ նրանք վերախմբավորվել են եւ հարձակվել կառավարական զորքերի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով թշնաման կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։

«Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների եւ Հալեպի արեւելյան շրջաններում զինված խմբավորումների առաջնորդների հետ պայմանավորվածություններին համապատասխան՝ թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը նախապատրաստել էր քաղաքացի գրոհայինների դուրսբերումը Իդլիբի ուղղությամբ»,– հայտնել են կենտրոնից։

Գրոհայինների դուրսբերումը պլանավորվում էր տեղական ժամանակով ժամը 6։00–ին Սալահ ադ Դին թաղամասի միջանցքով։

Գրոհայինների եւ նրանց ընտանիքի անդամների դուրսբերումը սպասում էին Ռամուսե անցակետում։