Եվրամիությումը հաստատել է հավատարմությունը Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, նշված է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք ԵՄ առաջիկա գագաթնաժողովի եզրակացության նախագծի մեջ:
«Եվրախորհուրդը հաստատում է հավատարմությունը ԵՄ-Թուրքիա հայտարարությանը, ընդգծում է դրանում շարադրված մոտեցումների ամբողջական եւ ոչ խտրական իրականացման կարեւորությունը»,- նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ ԵՄ–Թուրքիա միգրացիոն գործարքը կնքվել էր 2016 թվականի մարտին, որով Եվրոպա մտնող փախստականներին Թուրքիան պարտավորվում էր հետ ընդունել։





























