Հայաստանում ինչ-որ փողեր շրջանառվում են, բայց, ամեն դեպքում, ոչ տասնյակ միլիարդավոր դոլարներ: Այս մասին դեկտեմբերի 14-ին՝ ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ելույթ ունենալով Քրեական օրենսգրքում ընդդեմ ապօրինի հաստացման փոփոխությունների օրինագծի քննարկմանը:

Նրա խոսքով՝ եթե հանրապետությունում այդքան փող լիներ, կյանքի մակարդակը միանգամայն այլ կլիներ: Սակայն, այսպես, թե այնպես, Հայաստանի պաշտոնյաները ձեռնարկատիրությանը հակված էին դեռեւս 90-ական թվականներից, երբ նրանց աշխատավարձը բավականացնում էր միայն մեկ տուփ ձու գնելուն: «Հենց նրանք էլ սկսել են փող կուտակել՝ ով ինչպես կարողացել է: Իսկ պաշտոնյաների նկատմամբ ժողովրդի վստահությունը նվազել է: Համակարգն արդեն այնպիսին է, որ մեկ հոգին չի կարող այն փոխել: Եթե նույնիսկ պետը կաշառք չվերցնի, փաստ չէ, որ ենթակաները չեն վերցնի: Իսկ այդ ժամանակ ազնիվ մադիկ էլ, պետական ապարատում կան ազնիվ մարդիկ, նույնպես կասկածներով են վարակվում»,- «մխիթարեց» Մելքումյանը: