Ավստրալացի ուսանող Ֆելիքս Զեմդեգսը Ռուբիկի խորանարդ հավաքելու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ առաջ անցնելով նախորդ չեմպիոնից 0.01 վայրկյանով եւ գլուխկոտրուկը լուծելով 4.73 վայրկյանում, հայտնում է Daily Mail–ը։
Մրցույթն ընթացել է Մելբուռնում։ Նախկին չեմպիոն հոլանդացի Մաթս Վալքը նստած էր Զեմդեգսի կողքին։ Երկու չեմպիոններն էլ 20 տարեկան են։
Երբ հայտնի էր դարձել, որ Զեմդեգսը նոր ռեկորդ է սահմանել, նախկին չեմպիոն Մաթս Վալքը բռնել էր գլուխը եւ փլվել սեղանին։ Շուտով նա իրեն հավաքել էր եւ շնորհավորել նոր չեմպիոնին։





























