Ուժային կառույցների աշխատակիցները պետք է սահմանափակումներ ունենան քաղաքական կուսակցություններին անդամակցելու համար։ Այս մասին դեկտեմբերի 14-ին խորհրդարանում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծը։
Այս սահմանափակումների մասին դրույթը սահմանված է օրենքով։ Բայց ուղիղ արգելքի մասին չէր խոսվում։ «Օրենսդիր ակտերում մենք կսահմանենք, թե ում առջեւ են դրվում այդ սահմանափակումները եւ ինչ չափով։ Բայց ամբողջովին արգելել ուժայինների կուսակցական գործունեությունը մենք չենք կարող»,– ասել է Հովհաննիսյանը։





























