Կուսակցությունների մասին օրենքն իշխանությունը մշակել է իր գոյությունը պահպանելու համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում իր ելույթում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
«Այս օրենքով փորձում եք դատապարտել ժողովրդին միակուսակցական համակարգի, այն էլ շատ վատ որակի միակուսակցական համակարգի։ Ձեր այս մշակած օրենքով իրականում Հայաստանում պետք է կարողանան գոյատեւել, գործունեություն իրականացնել միայն իշխող կուսակցությունը։ Սա խայտառակություն եւ ձեռառնոցի է»,-ասաց նա։
Նա նշեց, որ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում կուսակցությունները երկրի զարգացման կարեւոր երաշխավորներն են, սակայն, Հայաստանում այլեւս այդպես չէ։
«Ինքներդ էիք մեզ սահմանադրական հանրաքվեի ժամանակ համոզում, որ սահմանադրական փոփոխություններով ուզում եք ամրապնդել Հայաստանի քաղաքակն համակարգը։ Ժողովրդավարական երկրում կուսակցությունները որոշումների ընդունման, մշակման լաբորատորիաներ են եւ եթե դրանք ցածրորակ են, չեն գործում, ապա առաջին հերթին վտանգված է պետությունը։ Մենք ընդամնեը մեկ բան պետք է հասկանանք՝ ուժեղ, անկախ կուսակցությունների առկայությունը երկրի զարգացման ամենակարեւոր երաշխիքն են»,-ասաց նա։





























