Թուրքմենստանի Դեմոկրատական կուսակցությունը պետության գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի թեկնածությունն է առաջադրել երկրի գալիք նախագահական ընտրություններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Թուրքմենստանի նախագահական ընտրությունները նշանակված են 2017-ի փետրվարի 12-ին։ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի թեկնածությունը առաջադրելու որոշումը միաձայն է ընդունվել։
Ըստ Թուրքմենստանի նոր սահմանադրության, որը ընդունվել է 2016-ի սեպտեմբերի 14-ին, նախագահական լիազորությունների ժամկետը հինգից յոթ տարի է դարձել, հանվել է նաեւ 70 տարեկանի վերին տարիքային սահմանափակումը երկրի նախագահի թեկնածուի համար։
Բացի դրանից Թուրքմենստանում առաջին անգամ նախագահական ընտրությունները կանցնեն բազմակուսակցականության պայմաններում ու ընտրություններին կմասնակցեն երեք քաղաքական կուսակցություններ՝ Թուրքմենստանի Դեմոկրատական կուսակցությունը, Արդյունաբերողների ու ձեռներեցների կուսակցությունը ու Ագրարարային կուսակցությունը։





























