Ըստ հարցման արդյունքների՝ Գերմանիայում մուսուլմանների քանակը քառակի քիչ է , քան երկրի բնակիչներն են կարծում։ Այս մասին հայտնում է Ipsos սոցիոլոգիական ընկերության իրականացրած հասարակական կարծիքի հետազոտությունը։ Հարցման մասնակիցները միջինը ենթադրում են, որ մուսուլմանները կազմում են Գերմանիայի բնակչության մոտ 21 տոկոսը, մինչդեռ իրականում նրանց թիվը 5 տոկոսից քիչ ավելին է։
Մյուս երկրների բնակիչները նույնպես սխալվում են իրենց երկրներում բնակվող մուսուլմանների քանակի հարցում։ Ամենաշատը դա վերաբերում է Ֆրանսիային։ Ֆրանսիացիները միջինը կարծում են, որ իրենց երկրում մուսուլմանների թիվը կազմում է 31 տոկոս, մինչդեռ իրականում 7․5 տոկոս է։ Ռուսաստանում, Ipsos -ի տվյալներով, մուսուլմանական բնակչությունը կազմում է 10 տոկոս, մինչդեռ ռուսաստանցիները կարծում են, թե գրեթե մեկ քառորդ։
2011-ին Գերմանիայում մուսուլմանների քանակը ավելացել է 1․2 մլն-ով։ Նման տվյալներ է ներկայացնում Միգրացիայի ու փախստականների գործերով դաշնային գերատեսչությունը։ Ընդ որում 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գերմանիայում բնակվում էր 4․4- 4․7 մլն մուսուլման։ Այսինքն ընդհանուր բնակչության 5․4-ից 5․7 տոկոս Ընդ որում 2008-ից սկսած թուրքական արմատներով մուսուլմանների թիվը Գերմանիայում նվազել է 68-ից մինչեւ 51 տոկոս։





























