Չիլիի նախկին բառնապետ Ավգուստո Պինոչետի այրուն՝ Լուսիա Իրիարտին հարցաքննել են որպես մեղադրյալ՝ ֆինանսական խարդավանքների գործով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պորտալը հայտնում է, որ հարցաքննությունը իրականացվել է 94-ամյա կնոջ տանը, քանի որ վատառողջության պատճառով չէր կարող ներկայանալ դատարան։
Հարցաքննությունը երկու ժամից ավել է տեւել։ Խոսքն այն ունեցվածքի մասին է, որը պետությունը բռնապետության տարիներին փոխանցել էր CEMA Chile հիմնադրամին, որի ղեկավարը Պինոչետի կինն էր։ Քննությունը պարզում է, արդյոք այդ ունեցվածքի վաճառքից ստացված գումարները վերադարձվել են հիմնադրամին, թե փոխանցվել են անհայտ ուղղությամբ։
Պինոչետը Չիլիում իշխանության էր եկել 1973-ի սեպտեմբերին ռազմական հեղաշրջման արդյունքում ու այն քաղաքացիական կառավարությանն է փոխանցել միայն 1990-ին։ Պաշտոնական տվյալներով, Պինոչետի կառավարման տարիներին Չիլիում քաղաքական դրդապատճառներով սպանվել էր գրեթե 3․2 հազար մարդ, գրեթե 1․2 հազարն անհետ կորել է, իսկ կտտանքների է ենթարկվել մոտ 28 հազար մարդ։ ՊԻնոչետի դեմ քրեական նգործ էր հարուցվել , սակայն 2006-ին նա մահացել էր։





























