ԱՄՆ–ում վախճանվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, միջուկային պատերազմի սպառնալիքների ֆոնին դիվանագիտական ռազմավարության մասին մի քանի աշխատության հեղինակ Թոմաս Շելլինգը։ Նրա մահվան մասին հայտնել են Մերիլենդի համալսարանից, փոխանցում է BBC–ն։
Շելլինգը տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ էր ստացել 2005–ին, սակայն իր ամենակարեւոր աշխատությունները գրել էր դեռ սառը պատերազմի տարիներին։
1960-ին Շելլինգը գրել էր իր ամենահայտնի գիրքը՝ «Հակամարտության ռազմավարություն», որը վերլուծում է միջուկային դիվանագիտությունը խաղերի տեսության տեսանկյունից։





























