Վերջերս Ճապոնիայի երկրնքում գնդաձեւ օբյեկտ է նկատվել, որն անվանել են «Մահվան աստղ»: Ուֆոլոգների խոսքով՝ դա կարող է ՉԹՕ լինել, փոխանցում է Informing-ը։

Գիտնականները հայտնել են, որ անցյալ շաբաթ ամպերը յուրահատուկ համադրությամբ են միացել, որը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ քողարկվում է չճանաչված թռչող օբյեկտը: Ենթադրվում է, որ ՉԹՕ-ն Երկրի մակերեւույթին մոտ է եղել:
ՉԹՕ-ն գրանցվել է Տոկիոյից 50 կմ հարավ-արեւմուտք՝ Ֆուձիսավա քաղաքի երկրնքում: Ուֆոլոգներն ասել են, որ այլմոլորակայինների երկնքում մեր մոլորակին մոտ են թաքնվում միայն այն ժամանակ, երբ ցանկանում են մարդկանց հետազոտել եւ սքանավորել: