ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռոնա Ռոմնի ՄակԴանիելին նշանակել է Հանրապետական ազգային կոմիտեի ղեկավար: Այս մասին հայտնում է CNN-ը։
Ներկայումս նա ղեկավարում է Հանրապետական կուսակցության Միչիգանի ստորաբաժանումը: Ռոնա Ռոմնի ՄակԴանիելը 2012 թվականին նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ազգականն է: «Ես ոգեւորված եմ Ռոնա ՄակԴանիելի արդյունավետ ղեկավարմամբ, եւ անհամբերությամբ եմ սպասում, երբ 2017 թվականին նա կզբաղեցնի Հանրապետական ազգային կոմիտեի նախագահի պաշտոնը»,- նշել է Թրամփը:





























