Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենահարուստ հայտնի մարդկանց ամենամյա վարկանիշը: Ցուցակի առաջատարն է կինոռեժիսոր Ջորջ Լուկասը, որի կարողությունը կազմում է 4,6 մլրդ դոլար, փոխանցում է Lenta-ն:

2012 թվականին Լուկասը իր Lucasfilm ընկերությունը 4,05 մլրդ դոլարով վաճառել է The Walt Disney Company կոնգլոմերատին: Կինեմատոգրաֆիստը հայտնի է իր «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայով եւ Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերով:
Երկրորդ տեղում է հայտնվել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը՝ 3,7 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին՝ 2,8 մլրդ դոլար կարողությամբ:
Վարկանիշային ցուցակում են հայտնվել բասկետբոլիստ եւ դերասան Մայքլ Ջորդանը, ռեփերներ Դիդին, Դոկտոր Դրեն եւ Ջեյ Զին, գրող Ջեյմս Փաթերսոնը, գոլֆիստ Թայգեր Վուդսը, նաեւ երաժիշտներ Բարբարա Սթրեյզանդը, Ջոն Բոն Ջովին եւ Բրյուս Սփրինգսթինը: