«Գազպրոմի» հետ հանդիպումն անարդյունք է ավարտվել։ Նրանք իրենց պատկերացումներն ունեն, իսկ մենք՝ մերը։ Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն՝ մեկնաբանելով «Գազպրոմ–էքսպորտի» ղեկավարության հետ հանդիպումը, փոխանցում է «Գրուզիա օնլայն»–ը։

Նրա խոսքով՝ Վրաստանի դիրքորոշումը պահանջում է ուժի մեջ թողնել արդեն գործող պայմանները։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Դուք գիտեք, որ ամեն տարի ձեւավորվում է այն համաձայնագիրը, որը կա։ Դա տարանցման համաձայնագիր է։ Մենք այսօր տարանցման գումարը վերցնում ենք բնական գազով։ Նրանք առաջարկում են անցնել ֆինանսական վճարման, դա մեզ համար անընդունելի է։ Մենք մեր պատկերացումներն ունենք, եւ մենք միշտ պաշտպանելու ենք մեր երկրի շահերը»,– նշել է Կախա Քալաձեն։