ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը մտադիր չէ զբաղեցնել ԱՄՆ առաջին տիկնոջ համար նախատեսված տեղը։ Այդ տեղեկությունը չի համապատասխաում իրականությանը, հայտնում է The Hill–ը՝ վկայակոչելով Թրամփի ներկայացուցիչ Հոուփ Հիքսը։

«Իվանկայի ներգրավվածության մասին որոշում չի կայացվել»,– ասել է նա։

Տեղեկություններն այն մասին, որ Իվանկան կզբաղեցնի ԱՄՆ առաջին տիկնոջ տեղը Սպիտակ տանը, Twitter–ում հրապարակել էր CNN–ի լրագրող Սառա Մյուրրեյը։

Նշենք, որ Թրամփի կինը՝ Մելանյան, մտադիր չէ տեղափոխվել Սպիտակ տուն մինչեւ որդու ուսումնական տարվա ավարտը։