Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ողբալի հետեւանքների է հանգեցրել, քանի որ լիակատար կախման մեջ է ընկել բնության երեւույթներից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթներին Վերին Լարսի անցակետի փակումը Հայաստանի տնտեսությանը շոշափելի վնաս է պատճառել: «Փաստորեն, ԵՏՄ-ի շրջանակներում մեր այսօրվա համագործակցությունը պայմանավորված է եղանակային առանձնահատկություններով եւ բնության երեւույթներով»,- նշեց պատգամավորը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչ կապ ունի ձյան տեղումը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:






























