Վեդու ջրամբարի շինարարության մրցութային փուլն ավարտվել է։ Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողներին ասել է Ջրային պաշարների պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ջրամբարի շինարարությունը կսկսվի արդեն 2017–ին եւ  կտեւի 4 տարի։ «Ջրամբարի տարողունակությունը կկազմի 29 մլն խ/մ, ինչի հաշվին կմեծանա Արարատյան դաշտի ոռոգելի տարածքները»,– նշել է Հարությունյանը։