Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 03.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում տեղի է ունեցել փլուզում:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է 2-րդ փողոցի տներից մեկին (սեփականատեր՝ Կ. Ա.) հարակից անասնագոմի տանիքից մոտ 10 քմ հատված. սատկել է 15 հավ:
Ահազանգի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին ու ԲՊ եւ ԱՀՎԿ վարչության պետին:





























