2016թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 808 կալանավորված անձինք եւ դատապարտյալներ քրեակատարողական հիմնարկներում ստացել են համապատասխան բուժօգնություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվել է 65.576 ամբուլատոր ընդունելություն, 10.502 լաբորատոր, 5072 ֆլյուորոգրաֆիկ եւ 5860 ռենտգեն հետազոտություններ: Բժշկական հետազոտություն եւ բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1095 անձ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ:

Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 229 դատապարտյալներ եւ կալանավորված անձինք ենթարկվել են բժշկական հետազոտության, 68-ը ստացել է համապատասխան բուժում, իսկ 41-ը` վիրահատվել:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 321 անձ, որոնցից 94-ը վիրահատվել է:

Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 7 դատապարտյալ: