ԵՄ երկրների գագաթնաժողովում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին մարտահրավեր են նետել՝ շատ սառը ձեւով ընդունելով նրան, գրում է Daily Mail–ը։
Հաղորդվում է, որ մինչ 27 անդամ երկրների առաջնորդները ողջունում էին միմյանց, ձեռքսեղմումներ փոխանակում, Մեյը կանգնած էր միայնակ՝ «անհարմար դրության մեջ ուղղելով վերնաշապիկի թեւքերը»։
Տաբլիոիդի կարծիքով դա կարող է նշանակել Մեծ Բրիտանիայի եւ միությունը լքելու նկատմամբ ԵՄ վերաբերմունքը։
ԵՄ առաջնորդները քննարկել են Brexit–ը, առանց Մեծ Բրիտանիայի վարչապետի. ճաշին նա հրավիրված չէր։





























