Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին եւ Ազգային հետախուզության տնօրեն  Ջեյմս Քլեփերը աջակցել են Հետախուզության կենտրոնական վարչության հայտարարությանը, որ Ռուսաստանն ազդել է ԱՄՆ ընտրությունների ելքի վրա՝ Դոնալդ Թրամփի հաղթանակին հասնելու նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ն:

ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը այս շաբաթ հանդիպել է Քոմիին եւ Քլեփերին, եւ նրանք ընտրարշավին «ռուսական միջամտության ծավալի, բնույթի ու նպատակների» վերաբերյալ նույն կարծիքին են հանգել: «Մենք նաեւ պայմանավորվել ենք, որ մեր գերատեսչությունները պետք է կենտրոնանան նախագահ Օբամայի հանձնարարությամբ այդ հարցի մանրակրկիտ քննության անցկացման վրա»,- նշված է ԿՀՎ-ի աշխատակիցներին ուղղված Բրենանի նամակում: