Հայաստանի ժողովրդական կուսակցությունը շարունակելու է համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ: Այդ մասին ՀԱԿ 2-րդ համագումարում հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը (ֆոտոռեպորտաժ):

ՀԱկ խմբակցության պատգամավորի խոսքով, ՀԱԿ-ը կայացած քաղաքական ուժ է: ««Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայաստանի ամենակազմակերպված եւ ազդեցիկ ընդդիմադիր ուժերից մեկն է, կուսակցությունը լուրջ դերակատարություն ունի, քաղաքական կամք եւ հետեւողականորեն պայքարում է երկրի ժողովրդավարացման համար»,- ասել է նա:

Դեմիրճյանն ասել է, թե երկու կուսակցությունների գործընկերային հարաբերություններն սկիզբ են առել 2007 թվականից, երբ հզոր ընդդիմադիր բեւեռ ձեւավորվեց: «Տարիներ շարունակ ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի համագործակցությունը ուղղված է եղել երկրում Սահմանադրական կարգի հաստատմանը եւ այսօր էլ ՀԺԿ-ն պատրաստ է այդ համագործակցությունը շարունակել, համատեղել ջանքերը երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար»,-ասել է նա: