Նախատոնական օրերին Հայաստանում միսն ավելի քիչ է թանկանում, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է «Իրազեկված ու պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Խոզի բուդի մեկ կիլոգրամը (որը տոներից առաջ մեծ պահանջարկ ունի) տարվա ընթացքում մոտ 2200 դրամ արժե։ Նոր տարուց առաջ վաճառողները դրա գինը բարձրացնում են մինչեւ 2800՝ օգտվելով աճող պահանջարկից։ Բայց մսի մնացած տեսակները աննշան են թանկանում, իսկ ինչ-որ բաներ նույնիսկ էժանանում է, հավելեց նա։