Յակուտիայում Իլ-18 օդանավի վթարային վայրէջքի հետեւանքով երեք տուժածները ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

«Ընդհանուր առմամբ, հիվանդանոց է տեղափոխվել 23 մարդ: Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, 13-ինը՝ ծանր: Եվս 9 մարդու հիվանդանոց կտեղափոխեն ավելի ուշ»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, օդանավում 32 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ է եղել: Զոհերի մասին տվյալներ չկան: