Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 18-ին, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի  Սանահին կայարանում գտնվող երկհարկանի շենքի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 23.15-ին:

Այրվել է Սանահին կայարանի թիվ 42 շենքի ծխատար հորանի պատերին կուտակված մրուրը:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանում՝ դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Այրվել է Սանահին կայարանի թիվ 90 տան (սեփականատեր՝ Ա. Դ.) տանիքը (մոտ 30 քմ) եւ կառուցատարրեր (մոտ 6 քմ):