Մամուլի ասուլիսի սրահն իմ անձնական միջոցներով եմ վարձել: Այս սմասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ գերատեսչության սրահն այնքան մեծ չէ, որ տեղավորի բոլոր լրագրողներին:
«Այդ պատճառով, մեր շփումն ավելի ազատ դարձնելու համար, սեփական միջոցներով վարձել եմ սրահը: Եթե ձեզ հետաքրքրում է, թե որքան եմ վճարել, կարող եմ ասել. 880 հազար դրամ (շուրջ 1820 դոլար - խմբ.): Դա իմ անձնական որոշումն է եղել, որպեսզի մեր հանդիպումն ավելի լավ անցնի»,- նշեց նախարարը:





























