Երեւանի Ազատության հրապարակում այսօր` դեկտեմբերի 19-ին, առաջին անգամ բացվել է «Սառցե քաղաք» ամանորյա հեքիաթային ծրագիրը: (ֆոտոռեպորտաժ)

Բացմանը մասնակցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ «Սառցե քաղաքը» բաց կլինի մինչեւ հունվարի 13-ը:

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվել են: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Հանրապետության Հրապարակի լույսերը վառվեցին առանց արարողության: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն ամեն տարի պաշտոնական արարողության ժամանակ սեղմում էր գլխավոր տոնածառի լույսերը միացնող խորհրդանշական կոճակը, այս տարի Հանրապետության Հրապարակ չէր գնացել: Օրերս քաղաքապետարանը հայտարարել էր, որ տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեն այս տարի 20 միլիոն դրամով կրճատվել է, ինչի արդյունքում էլ ծրագրից հանվել է լույսերի միացման հանդիսավոր արարողությունը: